Ուրիշ երկրներ այցելելուց առաջ նախօրոք ուսումնասիրեք այդ երկրի խոհանոցն ու օրենսդրությունը, որպեսզի չզարմանաք այն հանգամանքից, որ ձեր սիրելի ուտեստը  արգելված է այդ երկրում։ Սիրելի շոկոլադ, գազավորված ըմպելիք և անգամ բավականին անվտանգ բույսեր և  հատապտուղներ մի շարք երկրներում հայտնվել են տաբուների ցուցակում ։ Սակայն ամեն ինչ ունի իր տրամաբանական բացատրությունը։

M&M’s շոկոլադները՝ Շվեդիայում

2016 թվականին շվեդական դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն քաղցրավենիք արտադրող Մարս կազմակերպությունը իր M&M’s արտադրանքը այլևս չի կարող գովազդել և վաճառել թագավորության տարածքում։ Պատճառը այն է, որ M&M’s-ի տարբերանշանը շատ նման է շոտլանդական Marabou շոկոլադի տարբերանշանին։ Այս շոկոլադը Շվեդիայում արտադրվում է 1960 թվականից։

Կակաչի սերմ՝ Սինգապուրում

Կակաչի սերմը, որպես համեմունք օգտագործվում է մի շարք երկրների խոհանոցներում։ Սակայն Սինգապուրում դրանք մտնում են «արգելված ապրանքների» մեջ, որի ներմուծումը արգելված է։

Կոկա Կոլա՝ Կուբայում և Հյուսիսային Կորեայում

Ներկա դրությամբ աշխարհում կա երկու երկիր, որտեղ արգելվում է Կոկա Կոլայի առքն ու վաճառքը։ Այդ երկրները Կուբան և Հյուսիսային Կորեան են։ Այս երկրները գտնվում են ԱՄՆ-ի առևտրային էմբարգոյի տակ (Կուբա՝ 1962 թվականից և Հյուսիային Կորեա՝ 1950 թվականից)։

Համբուրգեր՝ Մերձավոր Արևելքում, Մալազիայում և Իմդոնեզիայում

Եթե մուսուլմանական երկրում գտնվող McDonald’s-ում սովորական համբուրգեր պատվիրեք, ապա դժվարին դրության մեջ կգցեք դրամարկղի աշխատակցին։ Խմդիրը այն է, որ Մերձավոր Արևելքում, Մալազիայում և Ինդոնեզիայում համբուրգերի փոխարեն «բիֆբուրգեր» են մատուցում, որպեսզի բոլորը հասկանան, որ ուտեստի մեջ խոզի միս չկա։ Ամբողջ աշխարհում համբուրգեր հիմնականում պատրաստում են տավարի մսից, բայց միայն մուսուլմանական երկրներում են փոխել նրանց անվանումը և փաթեթավորումը՝ համը սակայն մնացել է նույնը։

Ձուկ՝ աֆրիկյան ազգերի մոտ

Սոմալիում՝ մի շարք ազգերի մոտ, արգելվում է ձուկ ուտել։ Արգելվում է նաև ամուսնանալ ձուկ ուտող մեկ այլ ազգի ներայացուցչի հետ։ Ծովային ուտեստի տաբուն տարածված է նաև Եգիպտոսի, Եթովպիայի, Քենիայի և Տանզանիայի հյուսիսում գտնվող մի շարք հողագործների և անասնապահների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել