1807 թվականին Նապոլեոնը որոշում է Թիլիզյան խաղաղության պայմանագրի կնքումը նշել կայսերական որսով։ Արարողության կազմակերպչին հանձնարարվել էր գնել վայրի ճագարներ։ Որսը պալատի համար զվարճամք պիտի լիներ, սակայն ճագարները իրենց շատ տարօրինակ պահեցին։ Երբ ազդարարվեց որսի սկիզբը, ճագարները՝ խումբ դարձած հարձակվեցին որսորդների վրա։

Հազարավոր համարձակ ճագարներ հարձակվեցին ամբողջ Եվրոպայում ահ ու սարսափ տարածող Նապոլեոնի վրա։ Բոլոր զինվորականները միանգամից սկսեցին պաշտպանել իրենց զորավարին։ Բայց բոլոր փորձերը ապարդյուն անցան և տարօրինակ մի բան եղավ՝ կայսրը վախեցավ և փախավ։ Փառքով պսակված զորավարը  և եգիպտական արշավի հերոսը փախչում էր հազարավոր փամփլիկ գազանիկներից։։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել