Դուբայի ոստիկանները յուրացնում են նոր տեխնիկա։ Նարնց տրամադրում են թռչող մոտոցիկլետներ, որոնք կարող են տեղաշարժվել օդով՝ օդային բարձիկների շնորհիվ։ Ոստիկանության ղեկավարները կարծում են, որ նոր փոխադրամիջոցների շնորհիվ ոստիկանները կարող են հասնել նաև դժվարամատչելի վայրեր։

Դուբայի ոստիկանները սկսել են իրենց մարզումները հովերբայկի՝ օդային մոտոցիկլետների վրա։ Նոր տեխնիկան կօգնի նրանց երկնքից բռնել հանցագործներին։

Այս փոխադրամիջոցները արտադրվել են հատուկ Դուբայի ոստիկանության համար ՝ կալիֆորնիական կազմակերպություններից մեկի կողմից։ Դուբայի ոստիկանների հավաստմամբ նրանք արդեն կարող են ավելի արագ արձագանքել քաղաքացիների կանչերին։

Կալիֆորնիական կազմակերպությունը իր արտադրանքը էմիրատների իշխանություններին է ցույց տվել բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսի ժամանակ։ Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ հետաքրքրության դեպքում նրանք կարող են 30-40 մոտոցիկլետ արտադրել, բայց ցանկության դեպքում հնարավոր է նաև ավելացնել մատակարարումների քանակը։

Այս մոտոցիկլետներից կարող են պատվիրել նաև հասարակ քաղաքացիները։ Այն կարժենա 150 000 դոլլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել