Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նախորդամիս ամուսնացել է։ Նրա ընտրյալը հայ է, սակայնմեծացել է արտերկրում, այժմ ապրում է ԱՄՆ–ում։ Տևական ժամանակ անձնական կյանքը գաղտնիպահող դերասանուհին բացառիկ հարցազրույց էտվել Tert.am Life–ին ու պատմել սիրելիի հետ արագզարգացած հարաբերությունների, դրան նախորդածհուսահատության, ընտանեկան կյանքի ուանսահման երջանկության մասին։ Ամուսնու մասինՄարջանը խոսում էր քնքշանքով ու մեծոգևորությամբ։ Դերասանուհին փաստում է` հիմաերջանիկ է։

Մարջան, ե՞րբ ես ամուսնացել և ինչո՞ւ գաղտնիպահեցիր այդ լուրը։

 

-Երջանկության մասին չեն գոռում։ Շուրջս աղմուկ չեմ սիրում և չեմ փորձում ուշադրություն գրավել։ Երբեք չեմ հրապարակում այն, ինչ հաստատ չէ իմ կյանքում` սկսած ստեղծագործական նորություններից, վերջացրած անձնական կյանքով։ Ես նույնիսկ իմ արած աշխատանքների մասին հրապարակումներ անելիս եմ շատ զգույշ։ Երբեմն նույնիսկ անհամեստություն եմ համարում դրանք հրապարակելը։ Երևի, պերֆեկցիոնիստ լինելս է պատճառը։

 

Մեր հարաբերություններն օրինականացրինք հոկտեմբերին 11–ին՝ ԱՄՆ–ում։ Ամուսնացել ենք զագսով։ Հարսանիք չի եղել։ Ավելորդ ուշադրություն գրավելու կարիք չունենք։ Մեզ համար այս երևույթը շատ ավելին արժե, քան խնջույքը։ Նա էլ չի սիրում «գոռալ»:)

 

 

Ե՞րբ և ինչպե՞ս ես ծանոթացել սիրելիիդ հետ։

 

–Հունիսին` ԱՄՆ–ում։ Մեր ընդհանուր ընկերների շնորհիվ։ Երբ իրեն տեսա, առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այն էր, որ նա իմ ապագա երեխաների հայրն է։ Ես չգիտեի` ի՞նչ էր լինելու վաղը, բայց ուզում էի այդ «վաղն» իր հետ սկսել։ Ենթադրում եմ, որ սեր էր առաջին հայացքից։

 

–Հավանաբար հետո քննարկել եք առաջին տպավորությունը։ Ինքն ինչպե՞ս էր ընկալել քեզ։

– Շատ մեկնաբանություններ չեմ փորձել կորզել իրենից, բայց զգում էի, որ իր ուշադրությունը կենտրոնացած է ինձ վրա:

Ուշագրավն այն էր, որ նա բացարձակ չէր ճանաչում ինձ` որպես դերասանուհու։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ իմ մեջ տեսնեն մարդուն, ոչ թե դերասանուհուն։ Ցավոք, դերասաններս միշտ բախվում ենք այդ խնդրին։

 

–Հունիսից մինչև հիմա կարճ ժամանակ է անցել։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ ձերհարաբերություններն այսքան արագ զարգացան։

–Դեպքերն արագ զարգացան շնորհիվ մեր ընդհանուր ընկերների։ Երկուսիս էլ երջանիկ տեսնելու նրանց ցանկությունն այնքան մեծ էր, որ առիթներ ստեղծեցին մեզ համար իրար ավելի լավ ճանաչելու։ Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն ասել բոլոր այն մարդկանց, որոնք ցանկացել են մեզ միասին տեսնել։

 

Մեծ դեր խաղաց նաև երկուսիս հասուն լինելը, սիրահարված լինելն ու այդ պահը հավերժ ունենալու, գնահատելու անսահման ցանկությունը։

 

Այս ամիսների ընթացքում հասցրե՞լ եք իրար լիարժեք ճանաչել, թե՞ դեռ այդ փուլում եք։

 

–Ամեն օրն իր հետ լի է անակնկալներով, հոգատարությամբ, սիրով, ջերմությամբ։ Նա չի դադարում ինձ զարմացնել։ Մենք իրար ճանաչում ենք այնքան, որ համաձայնել ենք միասին ապրել մեր մնացյալ կյանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել