Armsport.am-ը գրում է.

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոսել է ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիա) Ամփոփիչ մրցաշարում հաղթելու կարևորությունից:

Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն դառնալու դեպքում 37-ամյա թենիսիստը կնվաճի կարիերայի 100-րդ տիտղոսը.

«Նշանակություն չունի այն, թե երբ կնվաճեմ 100-րդ տիտղոսս: Այո, դա կարևոր իրադարձություն կլինի, սակայն եթե դա տեղի ունենա Լոնդոնում, ավելի ճիշտ կլինի շեշտը դնել մրցաշարի նշանակություն վրա, քան տիտղոսների քանակի:

Ամփոփիչ մրցաշարում հաղթանակը կլինի Ամփոփիչ մրցաշարի հաղթանակ, ոչ թե Ֆեդերերի կարիերայի 100-րդ տիտղոս»,- Ռոջեր Ֆեդերերի խոսքը մեջբերել է The Telegraph-ը:

Հավելենք, որ նոյեմբերի 11-18-ը, Լոնդոնում կայանալիք Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում Ֆեդերերի մրցակիցները լինելու են ճապոնացի Կեի Նիսիկորին, հարավաֆրիկացի Կևին Անդերսոնը և ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել