««Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Սեֆիլյանի քաղաքացիության հարցով նախարարությունն ինչ դիրքորոշում ունի:

«Քաղաքացիության հարցը որոշում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք»,- ասաց Զեյնալյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, խնդիրը նախագահի տիրույթո՞ւմ է, Զեյնալյանն ասաց. «Լուծված է խնդիրը, քաղաքացիություն տրամադրվելու է»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս օգոստոսին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն քաղաքացիությունը դեռ չի ստացել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի կարող մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել