168.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին։ Ինչպես տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև տեղի են ունեցել 2019 թվականին սպասվող Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ։

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) Եվրոպական Խորհրդարանում ներկայացնում է ազատական գաղափարական թևը։ 2017 թվականից Լուսավոր Հայաստան Կուսակցությունը անդամակցության հայտ է ներկայացրել ALDE-ին, որի հետ համագործակցությունը սկիզբ է դրվել ԼՀԿ հիմնադրման օրվանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել