ԱՄՆ-ն դեռ շատ տարիներ առաջային տեխնոլոգիաների ոլորտում կգերազանցի Չինաստանին՝ միչև այս դարավերջ: Այսպիսի կարծիք է հայտնել Global Times պարբերականը:

«Հաշվի առնելով ներքին և արտաքին հնարավորինս բոլոր զսպող գործոնները՝ Չինաստանում հազիվ թե առաջնային տեխնոլոգիաների ոլորտում հզոր վերելք տեղի ունենա: Առաջիկա տասնամյակների և անգամ XXI դարավերջում բարձր տեխնոլոգիայի պոտենցիալով, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն կգերազանցի Չինաստանին»,-ասվում է պարբերականում:

Սակայն նշվում է, որ Չինաստանը պատաստ է համբերությամբ զինվել և չի հրաժարվի այդ ուղղությամբ իր հավակնություններից:

Ընդգծվում է, որ ԱՄՆ-ում Չինաստանի գիտատեխնիկական զարգացումը կանխելու ոմանց ձգտումն առավելագույնը ինքնագործունեություն և մեծամտություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել