««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն այսօր կստորագրեն համագործակցության մասին հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով»,- այսօր հուշագրի ստորագրման արարողությունից առաջ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: 

««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխության ձևավորումը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ ՀՀ և քաղաքացիների համար կարևորագույն այս շրջափուլում անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերի կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների բացառիկ նշանակությունն այս տարվա ապրիլից սկսված փոփոխություններն իրենց վերջանական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք այս կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին ձևավորելով «Մենք» դաշինքը»,- հուշագրի տեքստը ներկայացրեց Անժելա Խաչատրյանը: 

Երկու կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, որոշման մասին ստորագրեցին հուշագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել