Թուրքիայում բնակվում է խորհրդավոր փոքրամասնություն, որին անվանում են «ծպտյալ հայեր»: Նրանք արդեն մեկ հարյուրամյակից ավելի է, ինչ թաքնված են: Արտաքին աշխարհում՝ թուրքեր են կամ քրդեր, սակայն ծպտյալ հայերն իրականում 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հետնորդներն են, որոնք մնացել են Արևմտյան Հայաստանում՝ բռնի կերպով իսլամ ընդունելուց հետո:

Ներկայումս նրանց մի մասը բարեպաշտ մահմեդականներ են, մյուսները, որպես կանոն, ալիականներ (համարվում է շիական իսլամի ճյուղավորում, մինչդեռ սա հստակ նկարագրություն համարվել չի կարող), իսկ ոմանք գաղտնի մնում են քրիստոնյաներ, մասնավորապես՝ Սասունի շրջանում, որտեղ դեռևս գոյություն ունեն լեռնային գյուղեր, որոնք գաղտնի հայ բնակչությամբ են լի:

Չնայած որ հայ-գնչուները, կոպիտ ասած, չեն դասվում ծպտյալ հայերի շարքին, նրանք շատ նման են վերջիններիս, այդ թվում նրանով, որ չեն ցանկանում են կամ վախենում են բացահայտել իրենց իրական անհատականությունները, անգամ հայրենակիցների համար:

Մեհմեդ և Ֆաթիհ Արքաններ՝ Դիարբեքիրի հայ-մահմեդականներ: 2000-ականների սկզբին նրանք վախենում էին խոստովանել, որ հայեր են, «այսօր դա այնքան էլ վտանգավոր չէ», - նշում է Մեհմեդը: 

Ոչ ոք չգիտի, ծպտված հայերը Թուրքիայում հազարներ, թե միլիոններ են կազմում: Մեծ մասամբ, նրանք վախենում են բացահայտվելուց: «Թուրքիան առաջվա նման վտանգավոր վայր է հայերի համար», - ինձ ասաց Պալուի ծպտյալ հայուհիներից մեկը:

Ծպտյալ հայերը չեն խառնվում մյուս, «բաց» հայերի հետ՝ Ստամբուլի ակտիվ, բայց գնալով փոքրացող համայնքի հետ : Մեծ մասը ընդհանրապես չի խոսում անծանոթների հետ: Թուրքիայում այս տաբուի խախտումը կարող է մահացու վտանգավոր լինել:

Վերջիվերջո, նրանք հիում են, թե ինչ պատահեց Հրանտ Դինքի հետ: Դինքը՝ թուրքահայ հայտնի լրագրողը, սպանվեց Ստամբուլում 2007 թվականին: Նա երիտասարդ մարդ էր, ով շատ հարցեր ուներ՝ սկսած հայերի ցեղասպանությունից, մինչև ժամանակակից Թուրքիայի հիմնադրումը:

Դժվար չէ տարբերակելը, թե ով է հանդիսանում գաղտնի հայ: Որոշները հրաժարվում են իրենց հայ կոչելուց, անգամ այն դեպքում, երբ խոստովանում են, որ իրենց ծնողները, տատերն ու պապերը հայեր են եղել : Սակայն երբեմն, հաճախ հակառակ սեփական կամքի, թուրքերի կամ քրդերի կողմից նրանք անվանվում են հայեր, որոնք չեն հավատում իրենց իսկ փոխակերպմանը:

Որոշները, իմանալով, որ հայեր են, չեն թաքցնում այդ փաստը և պատմում են դրա մասին հարևաններին, իսկ մյուսները թաքցնում են դա անգամ սեփական երեխաներից: Կան երեխաներ, որոնք իրենց հայ լինելու մասին իմանում են այլ երեխաներից, որոնք ծիծաղում են նրանց վրա հայկական ծագման պատճառով:

Ռաֆայել Ալթնցին՝ Ամասիայի հայերից վերջինը, դաստիարակվել է քրիստոնյա հավատացյալի կողմից և մեկ տարի սովորել է Ստամբուլի հայկական Üsküdar Surp Haç գիմնազիայում, որտեղ սովորում էր նաև Հրանտ Դինքը: Սակայն գործնականում նա համարվում է մահմեդական, ամուսնացած է թրքուհու հետ, ունի դուստր, ով դաստիարակվում է որպես թրքուհի: Այսքանով հանդերձ՝ Ռաֆայելն իրեն հայ է համարում:

Ռաֆայել Ալթնցին՝ Ամասիայի վերջին հայը, կնոջ հետ տանը: 

Մուշի սարերում Ժազո Ուզալը՝ հայկական Նիշ գյուղի վերջին հայ բնակիչը, մնացել է հավատացյալ քրիստոնյա՝ բազմաթիվ ձմեռներ անցկացնելով Ստամբուլում, սակայն գյուղ վերադառնալով: Նա նշում է մահմեդական բոլոր տոները, այդ թվում՝ Ռամադանը :

Մեհմեդ Արքանը՝ Դիարբեքիրից փաստաբան, չգիտեր, որ իր ընտանիքը հայ է եղել, մինչև որ 7 տարեկանում չի վիճել քուրդ տղայի հետ և տուն վերադառնալով՝ արցունքն աչքերին ասել, որ իրեն «հայ» են անվանել: Ապա հորից իմացել է, որ ինքը իսկապես հայ է, չնայած որ տանը այս մասին ինչ-որ մեկին պատմելը խստորեն արգելված էր:

«Տասը տարի առաջ մենք սա չէինք խոստովանի, սակայն այսօր Դիարբեքիրում դա այնքան էլ վտանգավոր չէ», - ասել է Մեհմեդը հարցազրույցի ընթացքում տեղի կառավարության մասին, որը փորձում է հավատարիմ մնալ իր հայկական անցյալին՝ վերջերս վերականգնելով Սբ. Կիրակոս եկեղեցին և հայերենի դասեր կազմակերպելով: Մեհմեդը իրեն ոչնչով պակաս չի զգում իսկական հայից՝ միաժամանակ նշելով մահմեդական տոները:

Ծպտյալ հայեր գտնելու՝ իմ ճամփորդության ընթացքում ես տեսա մարդկանց, որոնք ամեն օր «խաղում են Թուրքիայի դրաման»՝ հիշեցնելով, որ մենք դերասաններ ենք պատմության թակարդում, որոնք խաղում են այնպիսի դերեր, որոնք մենք ինքներս չենք ընտրել:

Հայ գնչու Ստամբուլի Կուրտուլուշ շրջանում (պատմության մեջ հիշատակված չէ): 

Ես ուղևորվեցի Ստամբուլի օդանավակայան, որտե ինձ սպասում էր Նյու Յորքի թռիչքը: Նստեցի մետրո, ապա դուրս եկա Լալելի կայարան: Տասը րոպե քայելոլւց հետո վերջապես հասկացա, որ ճիշտ կայարանում չեմ իջել:

Այնուհետև, փորձելով խուճապի չմատնվել, ես հասկացա նաև, որ տրամվայում եմ թողել հին թերթերից կազմված չորս ֆունտանի «խողովակը», որոնց մեջ պահում էր արժեքավոր և պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութ՝ Թունջելիի՝ ապստամբ քաղաքի քարտեզը, պատռված «Թուրքիա» վերնագրով:

«Խողովակի» ներսում կային նաև թուրքերենով մեղադրող գրառումներ, որոնք վերցրել էի զազայի (զազա՝ քրդական բնակչության ճյուղ, որը մեծամասնություն է կազմում Թունջելիում) ակտիվիստներից մեկից: Սակայն այն, ինչի համար ես իսկապես ափսոսում էի, փաթաթված էր քարտեզի մեջ՝ չորս արժեքավոր լուսանկար՝ թուրքահայ ֆոտոլրագրող Արա Գյուլերի մակագրությամբ:

Ես տատանվեցի. արժե՞ր, արդյոք, փորձել գտնել «խողովակը»: Ես գիտեի, որ ինչ-որ մեկը կգտնի այն, և դրա պարունակությունը ինձ տհաճություններ կպարգևի ոստիկանության կողմից: Ես նաև գիտակցում էի, թե ինչ չնչին են շանսերս՝ 13 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի տրանսպորտային համակարգից գտնելու «խողովակը»:

Ծպտյալ հայ-ուխտավորներ Մարութա սարում: Աղջիկը վախեցավ, երբ ես մոտեցա նրան՝ նկատելով նրա պայուսակի վրա կարված հայկական խաչը, որը փորձում էր թաքցնել: «Մենք մահմեդականներ ենք», - ասաց նրա մայրը, երբ հարցրի, թե արդյոք հայե՞ր են: 

Թունջելիի քարտեզն ինձ տվել էր զազայի ակտիվիստներից մեկը, ով դրանից պատռել և հեռացրել էր «Թուրքիա» անվանուը: Թունջելի անունը սև ու խիտ թանաքով ջնջված էր քարտեզի վրայից, իսկ դրա փոխարեն ակտիվիստը գրել էր շրջանի հին անվանումը՝ Դերսիմ: «Դերսիմը Թուրքիան չէ», - ասում էր նա:

Թուրքերը «Դերսիմ» և «1938» արտահայտությունները արտաբերում են մեկ շնչով, այնպես, ինչպես մարդիկ ասում են, օրինակ, «Օլիմպիական խաղեր»: 1938-ը սպանդի տարին էր, որն իրականացվեց թուրքական ռազմական ուժերի կողմից, որոնք ուղարկվել էին խռովություններ բարձրացնելու համար: Չնայած որ Թուրքիայի (նախկին) վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (վերջերս) ներողություն խնդրեց սպանությունների համար՝ անվանելով դրանք «մեր երկրի պատմության ամենամեծ ողբերգությունը», «Դերսիմ» անվանումը դեռևս պահպանում է իր քայքայվող ռեզոնանսը:

Յուրաքանչյուր թուրք ոստիկան, նայելով վնասված քարտեզին, մեղադրանք ներկայացնելու դժվարություն չէր ունենա: Եվ այն հեշտորեն կհամարվեր «թուրք ազգության հանդեպ վիրավորանք»՝ համաձայն Թուրքայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի, որով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում:

Սակայն սա մանրուքներ էիր, համեմատած այն բանի, ինչը բացահայտում են գրառումները: Հարցազրույցի ընթացում զազայի ակտիվիստն ինձ ասաց մի բան, որը ես անմիջապես նշեցի իմ գրառումներում. «Դուք հայ եք: Այս հողը սպասում է Ձեզ : Եկե՛ք ու հե՛տ պահանջեք Ձեր հողերը: Վերցրեք զենքն ու եկեք սարեր՝ պայքարելու: Եթե Ձեր կինը չմիանա Ձեզ, ապա մեր կանանցից մեկը կգա ու անպատճառ կպայքարի՝ ուս-ուսի, Ձեզ հետ հավասար»:

Հայուհին Դերսիմի իր տանը, 12 իմամների պատկերի տակ: Նա իմացել է իր հայկական ծագման մասին 15 տարեկանում: Անծանոթների համար՝ նա ալիական զազա է, սակայն Դերսիմի ընկերներն ու ծանոթները գիտեն, որ իրականում հայ է և քրիստոնյա: Նա ասում է, որ չի վախենում Դերսիմում որպես հայ հայտնի լինելուց, «սակայն ես վախենում եմ կյանքիս համար, եթե համալսարանում իմանան դրա մասին», որտեղ աղջիկը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստանում: 

Դերսիմը, ըստ էության, ծպտյալ հայերի ամենամեծ կոնցենտրացիան ունի. սա այն թեման է, որի մասին խոսում էր Հրանտ Դինքը՝ խնդելով, որ Թուրքայում ավելի քան 2 միլիոն հայ կա: Հենց սա էլ, մասամբ, դարձավ պատճառը՝ Դինքի սպանության:

«Սաբիհի հաթունը» հոդվածում, որը տպագրել էր իր «Ակոս» թերթում, Դինքը հայտնել է, որ Սաբիհա Գյոկչենը՝ Թուրքիայում և ողջ աշխարոհւմ առաջին կին-ռազմական օդաչուն և Աթաթյուրքի որդեգրված դուստրը, 1915-ից հետո հայ որբ է եղել՝ իրական անունը՝ Հաթուն Սեբիլջյան: Հաթունը ծպտյալ հայուհի էր: Նա համարվում է Թուրքիայի հերոս, շնորհիվ նաև այն բանի, որ 1938 թ. ճնշել է Դերսիմի ապստամբությունը՝ ապստամբների դիրքերը փոքր հեռավորությունից գնդակոծելով:

Բռնությունը Դինքին հետապնդում էր այս հոդվածը հրապարակելուց հետո, որտեղ խոսվում էր Մեծ եղեռնի որբուհու հայկական ծագման ու ողբերգական պատմության մասին, այն մասին, որ նա քրդերի զանգվածային սպանությանն էր մասնակցել Եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց:

Վերադառնալով Ստամբուլի կայարան՝ ես մոտեցա կայարանի ղեկավարին, որպեսզի հայտնեմ իմ քարտեզի կորստի մասին: Հարգալից, ուրախ երիտասարդը խոսում էր ուժեղ ակցենտով, որը բնորոշ էր Արևմտյան Հայաստանի բնակիչներին. «կ»-ի փոխարեն նա «խ» է ասում:

Ժազո Ուզալա, Մուշի լեռների Նիշ գյուղի վերջին հայը: 

Լսելով իմ պատմությունը՝ ղեկավարը հրավիրեց ինձ թեյ խմելու: Ինչ-որ մեկը մոտեցավ նրան, քանի որ պայմանավորված էին: Ղեկավարի ընկերը ցանկացավ իմանալ, թե որտեղից եմ ես: «Արգենտինա», - պատասպանեցի ես, սակայն նա չբավարարվեց իմ պատասխանով և շարունակում էր պրպտել ու հասկանալ իմ ծագումը: Ինչու՞ էի ես թուրքերեն խոսում: Ինչու՞ ես «գրեթե թուրքի» տեսք ունեմ: Ես շարունակում էի պնդել, որ Արգենտինայից եմ: «Այո, իհարկե, իսկ ես ճապոնացի եմ», - ասաց նա թթու ժպիտով: «Դու հավանել ես Թուրքիան, այնպես չէ ՞», - հարցրեց նա և հեռացավ՝ չսպասելով իմ պատասխանին:

Ես հետևեցի նրա հեռանալուն և հիշեցի, որ մի քանի ամիս անց Արգենտինան թուրքական մամուլում անհաճո կերպով էր լուսաբանվել հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ընդունելու համար: Շատ թուրքեր գիտեն Արգենտինայում մեծ նշանակություն ունեցող հայկական սփյուռքի մասին:

Ավելի ուշ կայարանի ղեկավարի սենյակում հեռախոսազանգ ստացվեց. «Նրանք գտել են քարտեզը», - ասաց ղեկավարը հանգիստ տոնով: «Այն այստեղ կլինի 15 րոպեից»: Ես հոգեպես արդեն պատրաստվում էի ոստիկանության բաժանմունք տեղափոխվելուն:

Իսկապես, տրամվայը 15 րոպե անց մոտեցավ: Վարորդն արագ դուրս եկավ և քարտեզը մեկնեց կայարանի ղեկավարին: Վերջինս մոտեցավ ինձ, սեղմեց ձեռքս ու հաջողություն մաղթեց տան ճանապարհին: Նա ինձ տվեց չբացված, ամբողջական «խողովակը»:

Աղբյուրը՝ Ավետիս Հաջյան, IANYAN Magazine, 4 դեկտեմբերի 2012

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել