Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան, ով վերջին տարում հանդես է գալիս ամերիկյան «Ֆինիքս Ռայզինգ» ակումբում, հանդիսանալով նաև վերջինիս համասեփականատերը, ակնարկել է, որ մտադիր չէ ավարտել խաղային կարիերան:

Ավելի վաղ Sky Sports-ը հայտնում էր, որ ամերիկյան երկրորդ լիգայի (USL) Գավաթի եզրափակչի` «Լուիսվիլ Սիթիի» հետ խաղը (0:

1) 40-ամյա իվուարցու համար դարձել է վերջինը կարիերայում:

Սակայն ավելի ուշ Դրոգբան «Թվիթերի» իր էջում հրապարակել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմից մի հատված, որտեղ գլխավոր հերոսը` ի դեմս դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի, էմոցիոնալ կերպով իր ընկերության աշխատակիցներին հայտարարում է. «Ես չեմ հեռանում»:

Դիդյեն տեսանյութն ուղեկցել է «Կարիերայի ավա՞րտ» գրառմամբ:

Հիշեցնենք` Դրոգբան հայտնի է «Չելսիում» իր ելույթներով, որի հետ 2004-ից 2012 թվականներին, ինչպես նաև 2014-15թթ., 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել երկրի Գավաթում, ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի Գավաթը:

Կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաև «Լե-Ման», «Գենգամ», «Մարսել», «Շանհայ Շենհուա», «Գալաթասարայ» և «Մոնրեալ Իմփեքթ» ակումբներում:

Դրոգբայի գրառումն ու հրապարակած տեսանյութն` այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել