2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:
Tert.am-ի հաշվարկով 2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել է ՀՀ և Արցախի տարածքներում տարբեր պատճառներով:

Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 27-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից:

Այս տարվա ընթացքում զոհված 34 զինծառայողից 26-ը եղել են ժամկետային զինծառայողներ: Մահվան ելքով միջադեպերի մեծ մասը գրանցվել են Արցախում (22 դեպք), մնացածը (12 դեպք) տեղի են ունեցել ՀՀ-ում։
Ստորև ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները և նրանց մահվան պատճառը և վայրը՝ ըստ համապատասխան գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների։

Մհեր Զիրոյան - Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում

Պարգև Սարիբեկյան - ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վաչե Չիլինգարյան - Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հարություն Խաչատրյան - Արցախ, չպարզված հանգամանքներում

Հովսեփ Գրիգորյան - Արցախ, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Հայկ Քալանթարյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

Հայկ Հակոբյան - Արցախ, հիվանդության հետևանքով

Ստեփան Ստեփանյան - ՀՀ, հիվանդության հետևանքով

Գրիգոր Եղոյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

Էդգար Երեմյան - Արցախ, ավտովթարից

Արմեն Հարությունյան - Արցախ, ծառի տապալման հետևանքով

Նարեկ Հարությունյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

Ալեք Կարապետյան - Արցախ, ծառայակցի կողմից արձակված կրակոցից

Ռուսլան Մանուկյան - Արցախ, ականի պայթյունից

Արթուր Գասպարյան - ՀՀ, ինքնասպանության հասցնելը

Լևոն Թորոսյան - ՀՀ, ծառայակցի կրակոցից

Համլետ Գրիգորյան - Արցախ, ինքնասպանության հասցնել

Մարտին Խաչատրյան - ՀՀ, չպարզված հանգամանքներում

Հմայակ Հակոբյան - ՀՀ, ինքնասպանության հասցնելը

Սուրեն Այվազյան - Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վահագն Էլոյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

Արմեն Աթանեսյան - Արցախ, հիվանդության հետևանքով

Ժորա Պետրոսյան - ՀՀ, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

Արմեն Հովակիմյան - Արցախ, ջրահեղձ լինելու հետևանքով

Վազգեն Խաչատրյան - Արցախ, ավտովթարի հետևանքով

Հայկազ Մաթևոսյան - ՀՀ, հակառակորդի կրակոցից

Արցախ Հովսեփյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

Աղասի Մկրտչյան - Արցախ, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանքով

Գևորգ Հարոյան - Արցախ, ինքնասպանության հասցնելը

Արիստակես Ազատյան - Արցախ, իրեն պատճառած հրազենային վիրավորումից

Հայրապետ Նաիրյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

Հրանտ Գասպարյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

Էդգար Հունանյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

Դավիթ Մելքոնյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել