«Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին՝ ճակատագրի հեգնանքով իր ծննդ­յան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրա­պարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձևով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել: Սա թերևս պայմանավորված է այն քրեական գործով, որը հարուցվել է «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի գործունեության մասով: Այս ընկերությունը փաստացի պատկանում է Հովիկ Աբովյանին: Այն ՏԿՏՆ լիցենզիայով իրականաց­րել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ է տրվել չա­րաշահումներ. 3500-10500-ական դրամները հափշտակել է: Բացի այդ, փաստաթղթեր կեղծելու եղանակով հափշտակել է գումար և որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում՝ ՀՀ քննչական կոմիտեի դե­պոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել