Մոսկվայում թոշակառուի մոտից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է 20միլիոն ռուսական ռուբլի: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային, տեղեկատվական գործակալությունը:
Տարեց մարդու վրա հարձակումը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի շքամուտքի մոտ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք ծեծել են թոշակառուին և գողացել պայուսակը, որտեղ եղել է մեծ չափով գումար:
Տուժածին տարել են հիվանդանոց գանգոսկրի կոտրվածքով և գլխուղեղի վնասվածքով:
Հարուցվել է քրեական գործ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել