ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ իրավապահներն ստուգում են խարդախության վերաբերյալ հաղորդումները Ֆլորիդայի նահանգում կայացած Սենատի ընտրությունների ընթացքում:

Վերջին արդյունքներով՝ Սենատի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկից հետո Ֆլորիդայի գործող նահանգապետ Ռիք Սքոթը հավաքել Է ձայների 50,21 տոկոսը, մինչդեռ դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը՝ 49,79 տոկոսը: Սակայն տանուլ տված քաղաքական գործիչը քվեների վերահաշվարկ Է պահանջել: «Իրավապահ մարմինները խարդախության հետ կապված եւս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ են ստուգում Ֆլորիդայի Բրոուարդ եւ Փալմ Բիչ քաղաքներում»,- գրել Է Թրամփը Twiitter-ում:

Վերահաշվարկի պահանջներին ի պատասխան Սքոթն ինքը դիմել Է իրավապահներին Բրոուարդի օկրուգում ընտրությունների համակարգող Բրենդա Սնայփսի դեմ գանգատով: Նահանգապետը պնդում Է, որ Սնայփսի գրասենյակը միտումնավոր թաքցրել Է քվեների հաշվարկի մասին խիստ կարեւոր տեղեկատվությունը քվեարկած ընտրողների եւ հաշվված քվեաթերթիների թվի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել