Tert.am-ը գրում է.

Ուսխորհրդի լուծարման հիմքեր չկան. նման համոզման է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Tert.am-ի հետ զրույցում Ափոյանը նշեց՝ կարծում է, որ եթե կառույցը ձևավորվել է ուսանողների կողմից,  ունի համագումարի կողմից հաստատված կանոնադրություն և համագումարը հաստատում է նրա գործունեությունը, ապա որևէ վերին օղակից կառույց չի կարող լուծարել ուսխորհուրդը: «Կառույցը լուծարում է այն մարմինը, որը հիմնադրում է»,-ասաց նա:  

Նշենք, որ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը  ԵՊՀ կենտրոնական մասնաշենքերում բողոքի ակցիաներ է սկսել՝ ընդդեմ ԵՊՀ ուսանողական խորհրդի՝ պահանջելով  ուսխորհրդի լուծարում: Երկու ուսանողական կառույցները նամակներով դիմել են ԿԳ նախարարությանը և ստացել են տարբեր պատասխաններ: Ուսխորհրդին ԿԳՆ-ից իրենց ուղղված նամակում նշվել է, որ անհրաժեշտ է կանոնադրության համապատասխանեցում, իսկ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում ԿԳՆ-ն խոսել է ուսխորհրդի լուծարման մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել