Գիտությունն իր տեղում կանգնած չի մնում։ Ամեն օր տարբեր երկրներից գիտնականները մեզ ուրախացնում են իրենց նոր ձեռքբերումներով։ Ամերիկացի մասնագետները կարողացել են սովորական սնկից էլեկտրականություն ստանալ։

Ամերիկայի Սթիվենսոնի տեխնոլոգիական համալսարանի բիոլոգ Սադիթ Ջոշին սովորական շամպինյոնից կարողացել է ստեղծել առաջին բիոնական օրգանիզմը։ Այն կարող է էլեկտրականություն հաղորդել և կազմված է տարբեր կենդանի օրգանիզմներից:

Գիտնականները երկար ժամանակ փորձեր էին անում էլեկտրական մանրէները կենդանի օրգանիզմին հարմարեցնելու և էլեկտրականություն ստանալու համար, բայց նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Anabaena տիպի մանրէները շատ զգայուն են անբարենպաստ պայմանների հանդեպ և արագորեն մահանում են։ Սակայն բիոլոգները պարզել են, որ նրանց համար գոյատևման շատ լավ պայմաններ կան սնկերի մեջ։

Ջոշն այս մանրէները հատուկ նանոմասնիկների մեջ է տեղավորում և այն տարածում է շամպինյոնի վերին շերտի վրա։ Եթե սնկի վրա արևի ճառագայթ կամ լույս էր ընկնում, ապա այն սկսում էր արտադրել 65 նանոամպեր էլեկտրականություն։

Ճիշտ է, մանրէներն էլի մահանում էին, բայց ամեն դեպքում նրանք երեք օր կարողանում էին դիմանալ։ Այս փորձը գիտնականներին թույլ կտա սնկերը միացնել նաև այլ մանրէների հետ։ Եթե նրանք կարողանում են էլեկտրականություն արտադրել, ապա վառելիք նույնպես կարտադրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել