Tert.am-ը գրում է.

Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայում դիվանագիտական առաքելություն իրականացրած բոլոր դեսպաններից ամենաակտիվն է, աշխատող դեսպան է, նրա մասին գերմանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը օբյեկտիվ չէ:

Tert.am-ի հետ զրույցում նա, խոսելով գերմանական մամուլում դեսպանի մասին նախորդ շաբաթ եղած հրապարակումների և դրանից հետո Բեռլինի դատարանի որոշման մասին, ասաց․ «Հարցը միայն դեսպանին չի վերաբերում, վերաբերում է բոլոր հայերին և մեր հանրապետությանը ու մտահոգիչ է բոլորի համար»:

Հիշեցնենք, որ Բեռլինի շրջանային դատարանը նոյեմբերի 6-ին դատական արգելք էր սահմանել գերմանական Spiegel-Verlag թերթի և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով տարածել մեղադրական հոդվածներ ու նյութեր Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել