Բրիտանացի բժիշկ հիգիենոլոգ Էջի Մաքենզիեն համարում է, որ արթնանալուց անմիջապես հետո անկողինը հավաքելով մարդիկ բարենպաստ միջավայր են ստեղծում իրենց անկողիններում վտանգավոր միկրոօրգանիզմների բազմացման համար՝ գրում Health.info-ն:

Ըստ բժշկի՝ անկողնու մեջ բազմացող միկրոօրգանիզմները, որոնք ներծծում են մարդու մարմնի քրտինքը, վտանգավոր են, քանի որ նրանք կարող են առաջացնել ծանր ալերգիկ ցնցումներ:

Այս միկրոօրգանիզմները կարող են առաջացնել բրոնխային ասթմայի, կոնյուկտիվիտի, ալերգիկ ռինիտի և մաշկի հիվանդությունների զարգացման պատճառ:

Հենց այդ պատճառով էլ պետք չէ անկողինը հավաքել արթնանալուց անմիջապես հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել