Չինացի գիտնականները մետաքսի պրոտեինի հիմքով քսուք են ստեղծել, որով հնարավոր է բուժել մաշկի վերքերը՝ առանց սպիների՝ գրում է Biomaterial Science-ը։

Քսուքի ստեղծման համար գիտնականները օգտագործել են մետաքսի հյուսվածքներում առկա սերիցին։ Մասնագետների խոսքով՝ սերիցինը շատ արագ է ներհյուսվում բջիջիներին և օրգանիզմի իմունային ռեակցիա գրեթե չի առաջացնում։

Գիտնականների կարծիքով՝, մետաքսի ամինաթթվի կազմը, որի հիման վրա ստեղծվել է նոր գելը, նման է մարդու մաշկի ամինաթթուների կազմին: Այն նաև հակաբորբոքային հատկություն ունի։ Արդյունքում մաշկի վրա վերքի տեղում ոչ թե սպի է գոյանում, այլ նոր մաշկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել