Yerkir.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, առաջին հերթին` Իրաքում և Սիրիայում. հայտնում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ այդ տարածաշրջանում մարդիկ մեծ տանջանքներ են կրում:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ այդ մարդիկ Քրիստոսի պես գնում են խաչը կրելու ճանապարհով և, անգամ տարբեր համայնքների պատկանելով, եղբայրական հարաբերություններ հաստատում: Նա հավելել է, որ պետք է միասնաբար աղոթել հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման:
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/160053.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել