Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ  ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է տեղեկությունը, թե  Ավստրիայի ԶՈւ նախկին գնդապետերից մեկը երկար տարիներ լրտեսություն է արել Ռուսաստանի օգտին: Ըստ նրա` այդ տեղեկությունն իրեն «ոչ հաճելիորեն զարմացրել է». հայտնում է RT-ն:

«Միջազգային շփման նորմերի համաձայն՝ պետք է ուղիղ հարցում կատարել պարզաբանում ստանալու համար: Ցավոք, վերջին շրջանում մեր արևմտյան գործընկերները սովորություն են դարձրել  հետևել ոչ թե ավանդական դիվանագիտությանը, այլ մեգաֆոնային դիվանագիտությանը՝  հրապարակայնորեն մեղադրելով մեզ, պահանջելով հրապարակային պարզաբանումներ տալ հարցի  վերաբերյալ, որի մասին մեզ ոչինչ հայտնի չէ»,- ասել է Լավրովը:

Նշենք, որ Ավստրիայի և ՌԴ-ի միջև սկանդալ է հասունանում:  Kronen Zeitung պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԶՈւ նախկին գնդապետերից մեկը կասկածվում է 20 տարի շարունակ ՌԴ-ի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ռուսական կողմից «թափանցիկ» տեղեկատվություն է պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել