Նոյեմբերի 8-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:

Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսևորած արդյունավետության, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության և ջերմության համար:    
      
Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել