Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել, Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող չի «ազատագրել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով www.bellingcat.com-ի հրապարակման ադրբեջանական մեկնությանը, ըստ որի՝ հրապարակումն իբր արձանագրում է, որ Նախիջևանում նոր բարձունք է «ազատագրվել»

«Ես նման հայտարարությունները հերքում եմ՝ ինչպես իմ անունից, այնպես էլ հոդվածի հեղինակ Մասիս Ինգիլիսյանի անունից: Մասիսը ոչ մի նման բան չի ասել և չի գրել: Ադրբեջանական կողմը առաջ էր եկել, բայց բացառապես չեզոք տարածքի իր հատվածում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել