Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի սկզբին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Ռուսական ԶԼՄ-ներին հաջողվել էր կապ հաստատել նրա ընկերոջ` Արթուր Սողոմոնյանի հետ: Նա հայտնել էր միայն, որ Ջիգարխանյանը կազդուրվում է` չնշելով, սակայն, հիվանդանոցում հայտնվելու պատճառները:

Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել Ջիգարխանյանի թատրոնի ղեկավարության հետ` պարզելու համար, թե ինչպե՞ս է իրեն այժմ զգում դերասանը և արդյո՞ք դուրս է գրվել հիվանդանոցից:

Թատրոնից մեզ հայտնեցին, որ դերասանը դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն հիանալի է զգում, ավելին` վաղը ներկա է լինելու պրեմիերայի:

Հարցին` ի՞նչն էր դերասանի հոսպիտալացման պատճառը, մեզ պատասխանեցին, որ տվյալ թեման փակ է ԶԼՄ-ների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել