Tert.am-ը գրում է.

Գործընթացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու համար, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:

Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցերին, թե Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արած հայտարարություններից հետո ինչ եզրահանգման է եկել և թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները տարածաշրջանում ի՞նչ իրավիճակ կստեղծեն, ինչպե՞ս կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վրա:

«Չեմ կարծում, որ հետևություններ պետք է արվեն՝ այս կամ այն հայտարարությունից ելնելով: Ներքին, արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին: Իսկ տարածաշրջանը շատ մեծ է՝ ոչ միայն մեր հարևան պետություններն են և Իրանը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան և այլն: Անձնապես Բոլթոնին չեմ հանդիպել: Կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, քանի որ գործնթացներն արագ են, փոփոխական, և պետք է սպասենք, տեսնենք, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով տարբեր հարթակներից՝ Թուրքիայի ղեկավարությանը դիմելուն, կարելի՞ է ենթադրել, թե գործընթաց է նկատվում վերստին ակտիվացնելու հայ-թուրքական հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքն առաձնահատուկ հայտարարություն չի արել հայ-թուրքական հարաբերությունների մասով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել