Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստ` 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել: Նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Հիվանդանոցի թերապիայի գծով տնօրեն Հարություն Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վահագնի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Տղան դեռ կոմայի մեջ է, որևէ փոփոխություն չկա նրա մոտ«,- ասաց նա:

Վահագնը ստացել է մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել են, հեռացրել փայծաղը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 12-ին նախատեսված` Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի չի ունենա, քանի որ Վահագնը ներգրավված էր ներկայացման մեջ: Փոխարենը նոյեմբերի 12-ին նախատեսված բալետային ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 12-ի համար գնված տոմսերը վավեր են նոյեմբերի 23-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել