Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Սպորտինգի» հետ խաղից հետո պատմել է Դենի Ուելբեքի վնասվածքի մասին:

Հարձակվողն անհաջող վայր է ընկել և լրջորեն վնասել կոճը.

«Ուելբեքի վնասվածքը երեկոյի ամենասարսափելի նորությունն էր, մենք նրա հետ ենք այս րոպեներին:

Նա հիանալի աշխատեց, լավ խաղ անցկացրեց:

Գոլ խփելու մի քանի շանս ուներ: Նրա վնասվածքն ազդեց ֆուտբոլիստների վրա: Նրանք տեսան, թե վնասվածքը որքան լուրջ էր: Դա բոլորի հետ կարող է պատահել խաղի ժամանակ: Չեք ցանկանում, որ նման բան լինի, բայց սա մեր մասնագիտությունն է:

Երբ խաղադաշտում որևէ մեկը նման լուրջ վնասվածք է ստացել, բոլորը նրան են նայում: Սկզբում դա քո մտքում է, մտածում ես ֆուտբոլիստի մասին: Բայց կարծում եմ` խաղացողները կարողացան կենտրոնանալ խաղի վրա, արդեն հաջորդ րոպեին մենք մոռացանք այդ վնասվածքի մասին:

Բայց երբ խաղն ավարտվեց, առաջինը, որ նրանք արեցին Ուելբեքի մասին հարցնելն էր: Նա հիվանդանոցում է, կսպասենք նորությունների: Բայց կարծում եմ` լուրջ վնասվածք է»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել