««Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդա­րանում օրենքի պահանջն է: Հատ­կապես բարդ ընտրության առաջ են ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է՝ ով ասես դիմել է իշխանությանը, միջնորդ մեջ գցել: 

Տեղեկացանք, որ Փաշինյանի թիմում խիստ վրդովվել են հատկապես Արարատի մարզ­պետ Գարիկ Սարգսյանի միջնորդությունից՝ նա ներկայացրել է իր մտերիմ Ռուստամ Բաքոյանին, ով ամենուր ասում է, որ ինքը Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի: 

Իրականում վերջին ընտրություններին նա աշխատել է ՀՀԿ-ի, մաս­նավորապես՝ Ալիկ Սարգսյանի օգտին, չնայած ցանկացել է Ավշարի Արայիկի համար աշխատել, բայց վերջին պահին կողմերը չեն «բարիշել»: Նա հայտնի է նաև կրիմինալ շրջանակների հետ մտերմությամբ: Բաքոյանը եզդի հեղինակություն Ջնդի Ամարյանի ազատության համար բողոքի ցույցերի ակտիվ կազմակերպիչն էր: Ջնդին 2 տա­րի առաջ ձերբակալվել էր «շորթման» կասկածան­քով: Բաքոյանը ժամանակին Ջնդիին ազատելու խնդրագիր-նամակ էր հղել Սերժ Սարգսյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել