Ուկրաինայի հարցով ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է Ղրիմի և Դոնբասի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին:

«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես կհայտարարի Ուկրաինայի և Ղրիմի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին: Դրանք կանդրադառնան ֆիզիկական երեք անձի և ինը կազմակերպության վրա, որոնք կա՛մ աջակցել են Ղրիմում ռուսական նախագծերը, կա՛մ կապված են մարդու իրավունքների խախտման հետ», - ասել է նա:

Ինչպես մանրամասնում է РИА Новости-ն, դրանք սահմանվում են այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցում են մասնավոր ներդրումների և սեփականաշնորհման ծրագրերի միջոցով Ուկրաինայի Ղրիմի շրջանն ինտեգրելու Ռուսաստանի փորձերին կամ մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների խախտման լուրջ միջադեպերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել