Շատերին է հետաքրքրում Ատլանտիդայի առեղծվածը, այդ թվում նաև՝ հայտնի բլոգեր Ջիմի Բրայթին։ Նա մնացած հետազոտողներից ավելի առաջ է անցել և հստակ ցույց է տվել այն տեղը, որտեղ գտնվում է ժամանակի մեջ կորած քաղաքը։

Նա նշում է, որ Ատլանտիդան գտնվել է ժամանակակից Սահարա անապատի տարածքում։ Ավելին՝ նա համոզված է, որ քաղաքի մնացորդները պահպանվել են Սահարա անապատում, իսկ ավելի հստակ՝ Մավրիտանիայում՝ Սահարայի աչքում։

Սահարայի աչքը կամ Ռիշատը գտնվում է Սահարայի կենտրոնում և իրենից ներկայացնում է շրջանաձև երկրաբանական կազմավորում։

Բրայթն ուսումնասիրել է պատմական, գեղարվեստական և աշպարհագրական աղբյուրները և եկել եզրակացության, որ դեռևս Պլատոնի կողմից նկարագրված Ատլանտիդան համապատասխանում է Սահարայի աչքին։

Մասնավորապես նա հայտարարել է, որ կարողացել է հայտնաբերել ավելի քան 10 նմանություն, որն իրեն տպավորել է։ Այդ իսկ պատճառով էլ Ռիշատն Ատլանտիդայի գտնվելու ամենահավանական վայրն է։ Ավելին՝ նա նաև հիշել է 16-րդ դարում Մավրիտանիայի արքա Ատլասին և Պոսեյդոնի որդուն՝ Ատլասին, ով Ատլանտիդայի արքան է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել