Tert.am-ը գրում է.

Որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը, կկայացվի դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: 

Մինչ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար կմնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետությունների ու կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշումը կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այժմ ժամանակավոր պաշտոնակատարը դեռ կշարունակի աշխատել մինչև դեկտեմբերի 6-ը», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել