Tert.am-ը գրում է.

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ղեկավարությունը ներկա պահին բանակցություններ է վարում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ, որպեսզի վերագործարկվի երկաթուղու երթևեկությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրձելյանը:

Ըստ նրա՝ երկաթուղու երթևեկությունը որոշ հատվածներում կանգնած է: «Այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել, բանակցությունը դեռ շարունակվում է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները որպես բողոքի ակցիա գնացքները չեն շահագործել: Գյումրիի ոչ մի դեպո գնացք չի սպասարկել, այդ թվում նաև Գյումրի-Երևան գնացքը: Աշխատակիցների բողոքը պայմանավորված է հոկտեմբեր ամսվա հավելավճարների չափի կրճատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել