«Եվրասիայի թագուհի 2016» գեղեցկության մրցույթի հաղթող թուրք մոդել Սիբել Դեմիրալը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Ստամբուլի դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարուստ ոսկերչի առևանգման հետ առնչություն ունենալու մեջ։ Գեղեցկուհու հետ բանտ են ուղարկվել նրա 5 հանցակիցները՝ գրում է fakty.ua-ը։

25-ամյա Սիբելը խայծի դերում է եղել։ Նա ծանոթություն է հաստատել տուժածի հետ համացանցի միջոցով և նրան հրավիրել է իր տուն՝ ընթրիքի։ Սակայն, հանդիպման նպատակով եկած տղամարդը ծուղակն է ընկել, որտեղ նրան սպասել է 5 տղամարդ։

Հանցագործները ծեծել են տղամարդուն, հանել են նրա շորերը և լուսանկարել նրան մերկ վիճակում։ Այնուհետև նրանք 240 հազար թուրքական լիրա (մոտ 45 հազար դոլար) են պահանջել ոսկերիչից սպառնալով, որ կհրապարակեն լուսանկարները։

Ոսկերիչը վճարել է պահանջվող գումարը, սակայն այնուհետև դիմել է ոստիկանություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել