Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռը, որը Սումատրա կղզու Բենկուլու քաղաքից Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա պետք է ուղևորվեր, մեկ ժամ ուշ է չվերթ իրականացրել: Պատճառն օդանավում սարսափելի հոտն էր, ինչից բողոքել են ուղևորները, գրում է Daily Mail-ը:

Տհաճ հոտի պատճառը դուրիան էկզոտիկ միրգն է եղել: Ականատեսների խոսքով՝ ուղևորները լքել են ինքնաթիռը և հրաժարվել իրենց տեղերը վերադառնալ, քանի դեռ անձնակազմը չի ազատվել մրգից:

Ավելի ուշ Sriwijaya Air-ի ներկայացուցիչ Ռեթրի Մայան հայտարարել է, որ դուրիանների տեղափոխությունն օրինական է:

Սակայն օդանավակայանի աշխատակիցները ինքնաթիռի ուղեբեռի բաժնից երկու տոննա դուրիան են առգրավել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել