Չինական ընկերություններից մեկի մենեջերները կալանքի են դատապարտվել, քանի որ աշխատանքային ծրագիրը չկատարած աշխատակիցներին ստիպել են մեզ խմել և սարդ ուտել: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ սոցկայքերում տեսագրություններ են հայտնվել, թե ինչպես են ֆիրմայի աշխատակիցներին ծեծում գոտիով և ստիպում դեղին հեղուկ խմել:

Սոցկայքերում նաև պնդում են, որ այդ աշխատակիցներին ստիպել են սարդեր ուտել:

Անարգանքի համար երեք մենեջերներ դատապարտվել են հինգից տասը օր կալանքի:

Սոցկայքերում հրապարակվել են նաև մենեջրերի էլեկտրոնային նամակները, որտեղ աշխատակիցներին սպառնում են ստիպել սարդեր ուտել՝ վատ աշխատունակության դեպքում:

Նշվում է, որ մենեջերները ստիպել են աշխատակիցներին զուգարակոնքից ջուր և քացախ խմել, ինչպես նաև սափրել են նրանց գլուխերը:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել