Չինաստանում ոստիկանությունը Google Glass AI-ը օգտագործել է մարդկանց բազմության մեջ կոնկրետ մարդուն գտնելու համար: Նեյրոնային ցանցը իրավախախտին կարող է ճանաչել մարմնի կազմվածքից, քայլվածքից և մեծ ճշգրտությամբ նույնականացնել անձը:

Չինաստանում Watrix ընկերության ներդրած նորագույն համակարգը կարող է հայտնաբերել մարդկանց 50 մ հեռավորության վրա: Չինաստանն աշխարհում արտաքին հսկողության տեսախցիկների հիմնական օգտագործողն է: Օրվա ընթացքում ավելի քան 170 միլիոն տեսախցիկներ հետևում են մարդկանց կյանքին: Դա մեծ օգնություն է ոստիկանությանը՝ իրավախախտներին և հանցագործներին բերման ենթարկելու համար: Սակայն, արևմտյան երկրները սովորաբար մեղադրում են Չինաստանին մարդու իրավունքների ոտնահարման մեջ՝ նշելով հետևող համակարգերը: Դրանք այլակարծությանը, խղճի և կրոնի ազատությանը միջամտելու գործիք են համարվում, հայտարարում են փորձագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել