Yerkir.am-ը գրում է.

Ֆինլանդիան, լինելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի պաշտոնում, մտադիր չէ նախաձեռնել կազմակերպությունից ՌԴ-ին հեռացնելու հարցը: Այդ մասին РИА Новости-ին ասել են երկրի ԱԳՆ-ում:

Ֆինլանդիայի նախագահությունը կսկսի նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև 2019-ի մայիսի վերջ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը 2014-ի ապրիլին զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:

2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարեցնում է ԵԽ-ում անդամավճարի մուծումը, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Հոկտեմբերի սկզբին Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել