Yerkir.am-ը գրում է.

Ամենայն հավանականությամբ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կլինի ՔՊ ցուցակում` որպես ռեյտինգային թեկնածու: Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ինքը` Արշակյանը:

Հարցին` նախարարությունում կուսակցական լինելու խնդիր դրվե՞լ է, նա պատասխանեց. «Երբևէ այպդպիսի հարց իմ կողմից չի քննարկվել, նախընտրական շրջանում տեղի է ունեցել ժողով և իմ գերատեսչության աշխատակիցներին խստորեն արգելել եմ աշխատանքային ժամներին կուսակցական որևէ գործունեություն ծավալել»:

Հարցին էլ` կմասնակցի՞ քարոզարշավին, Արշակյանը պատասխանեց, որ այո, աշխատանքային ժամերից դուրս, նաև արձակուրդի ընթացքում:

Նա տեղեկարցեց, որ առաջադրվելու է Դավթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել