Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել:

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 11:30-ի դրությամբ Վանաձորի արևելյան հատվածում որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել