Yerkir.am-ը գրում է.

Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գագրիել Բալայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացարձակ սուտ են ադրբեջանական կողմի պնդումները, թե  հայկական կողմին գերիների փոխանակման առաջարկ է արվել:

«Մինչև իմ՝ այսօր  նախարարությունից դուրս գալը, պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել: Սովորաբար, նման առաջարկները մեզ հիմնականում գալիս են Կարմիր խաչի խողովակներով»,- ասաց նա:

Բալայանը նշեց, որ ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, քանի որ ոչ Հայաստանում, ոչ Արցախում ռազմագերիներ չկան: «Մենք բավականին բաց ենք աշխատում` դրա հետ կապված: Եթե նման նախաձեռնություն եղել է, ապա Կարմիր խաչն էլ իրավիճակին տիրապետում է և հասկանում, որ դա պարզապես նրանց ներքին կամ գուցե արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը որևիցե հիմնավորում չունի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել