168.am-ը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանն արդարացի է համարում ներկայումս Հայաստանում գործող գազի սակագինը:

«Արդարացված է, ավելին՝ բոլոր հաշվակները, կիրառված մեթոդոլգիաները հանձնաժողովը համարում է հիմնավորված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Սողոմոնյանի խոսքով՝ սակագնի վերահաշվարկ հնարավոր կլինի այն ժամանակ, երբ սահմանին գազի վաճառքի գնի շուրջ նոր պայմանավորվածություն կլինի:

Դիտարկմանը, որ գազը սահմանին 150 դոլարով է ձեռք բերվում, իսկ բնակչությանը 300 դոլարով վաճառվում, Մ.Սողոմոնյանը հակադարձեց, որ այդ համեմատությունն ի սկզբանե սխալ է, որորվհետև 150 դոլար գնի մեջ ԱԱՀ-ն չի ներառում: Նա նշեց, որ ընդհանուր միջինում այդ ցուցանիշը 255 դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել