Tert.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է  Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել  Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշման նախագծերը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:


Նա նշեց, որ օրենքներում սահմանված կարգավորումների համաձայն՝ Հանրապետության նախագահը վերոնշյալ լիազորություններն իրականացնում է միջնորդավորված՝ վարչապետի կամ օրենքով լիազորված այլ մարմինների առաջարկությունների կամ միջնորդությունների հիման վրա և նշված հարցերի լուծման շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել