Armsport.am-ը գրում է.

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ առաջնությանը մասնակցելու է 5 թիմ՝ «Սիսիան», «Արցախ», Երևանի ՀՊԼՀ (Բրյուսովի անվան համալսարան), ԽՄՕՄ (խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոց) և թիվ 1 բժշկական ուսումնարանը ներկայացնող «Նժդեհ»:

Այսօր ժամը 18:00-ին կմեկնարկի «Նժդեհ»-«Արցախ» հանդիպումը, իսկ 20:00-ին՝ ՀՊԼՀ – ԽՄՕՄ:

Հավելենք, որ տղամարդկանց առաջնությունն ավարտվել է: Առաջին եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ՝ «Արցախ», ՀՊՏՀ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), ՃՇՀԱՀ (ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել