Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: «Տուգանային միավորներ» համակարգի ներդրումը պետք է ծառայի բացառապես որպես իրավախախտումների զսպման և կանխարգելման ինստիտուտ։ Այդ համակարգը գործում է տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, և այն գործելու է Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ պետությունը պետք է իր վրա վերցնի պարտավորություն՝ բարելավելու երթևեկությունը և հստակեցնելու երթևեկության կանոնները, չի կարող մարդ կրել պատասխանատվություն խաղի կանոնները խախտելու համար, եթե դրանք իր համար հստակ չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել