168.am-ը գրում է.

Ֆլորենցիայում նոյեմբերի 7-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել էռուսաստանցի եւ ֆրանսիացի հռչակավոր նկարիչ, «Լիանոզովո» ոչ պաշտոնական գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը՝ Օսկար Ռաբինը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Վատիկանում ՌԴ-ի դեսպանությունում:

Այդ տեղեկատվության համաձայն՝ վարպետը, որը պատմության մեջ մտել է որպես 1974 թվականի աշխարհահռչակ «Բուլդոզերյան ցուցահանդեսի» գլխավոր կազմակերպիչներից մեկը, մահացել է տեղի հիվանդանոցում սրտի սուր նոպայից: Ռաբինը վախճանվել է Ֆլորենցիայում իր ցուցահանդեսի բացման նախօրյակին, որն, ինչպես նշել են Ռուսաստանի դեսպանությունում, «կդառնա ականավոր վարպետի յուրօրինակ ռեքվիեմը»:

Ռաբինը խորհրդային քաղաքացիությունից զրկվել է 1978 թվականին այն բանից հետո, երբ հանդես եկավ որպես Բիտցեւյան զբոսայգում նոնկոնֆորմիստ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպիչ, որն իշխանությունների նախաձեռնությամբ ոչնչացվեց բուլդոզերներով: Նկարիչն ապրում էր Փարիզում: 1990 թվականին նրան վերադարձվել է խորհրդային քաղաքացիությունը, 2006 թվականին նա Ռուսաստանի անձնագիր է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել