Tert.am-ը գրում է.

Առավել քան պատրաստակամ ենք հենց ՀՀԿ-ի հետ միասին մեր հանրությանը ապացուցել, որ չի կարելի հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ-ի, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, դնել ու սևացնել՝ անունը դնելով «հեղափոխություն»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես 2008 թվականից իմ գլխավորած կուսակցության հետ համատեղ դաշնակցային կապերի մեջ եմ ՀՀԿ-ի հետ, սերտորեն համագործակցում ենք, և երկու անգամ անընդմեջ ես պատգամավոր եմ դարձել շնորհիվ այն բանի, որ ես անդամագրված եմ եղել ՀՀԿ-ի միասնական ընտրացուցակին: Կարծում եմ, որ շատ ազնվորեն աշխատել եմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ցուցակի որ հորիզոնականում է իրեն տեսնում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Տեսնում եմ ինձ այն հորիզոնականում, որում տեսնում է ինձ Սերժ Սարգսյանը՝ իմանալով մի պարզ բան, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական միջավայրն ինձ շատ ավելի հոգեհարազատ է, քան իշխանականը, դա արդեն բնավորության գիծ է, չհաշված, որ նաև կենսագրական է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել