Չինաստանի Հուանչժոուի համալսարանի հետազոտողների խումբը «հրաշք»  քսուք է ստեղծել։ Նրանց հավաստմամբ այդ քսուքը ի զորու է բուժել բոլոր վերքերը։ Այն վերացնում է նաև սպիները։

Ըստ գիտնականների այս քսուքը ստեղծվել է մետաքսի հիման վրա։ Նրանք մետաքսի թելերից սերիցին են ստացել, իսկ հետո ուլտրամանուշակագույն լույս են օգտագործել, որպեսզի սպիտակուցների հետ եղած կապը կտրվի։ Արդյունքում նրանք ստացել են մի քսուք, որը շատ լավ «համագործակցում» է բջիջների հետ և իմունային համակարգի վրա ընդհանրապես չի ազդում։

Գիտնականները նշում են, որ կողմնակի ազդեցությունները բացահայտելու համար հետազոտությունները դեռևս շարունակվում են։ Բայց խումբը լավատեսորեն է տրամադրված։ Նրանք նշում են, որ իրենց հայտնագործությունը վերքերը բուժելու համար լավագույն միջոցն է։ Նրանք հավատում են, որ իրենց քսուքը մի օր օգտագործվելու է վնասվածքները աապահով և արդյունավետ եղանակով բուժելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել