Tert.am-ը գրում է.

Սիրիայում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 1,5 միլիոն սիրիացի փախստական, որոնցից 260 հազարը վերադարձել է արտերկրից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը:

«Այսօրվա դրությամբ մշտական բնակության վայր է վերադարձել Սիրիայի ավելի քան 1,507 միլիոն քաղաքացի», - ընդգծել է Միզինցևը՝ հավելելով, որ նրանցից ավելի քան 1,246 միլիոնը վերադարձել են երկրի տարբեր շրջաններից, իսկ ավելի քան 260 հազարը՝ արտերկրից:

Միզինցևի խոսքով՝ անցյալ շաբաթվա ընթացքում հարազատ բնակության վայրեր է վերադարձել Սիրիայի 7028 քաղաքացի, որոնցից 5241-ը վերադարձել են արտերկրից և միայն 1787-ը՝ Սիրիայի տարբեր շրջաններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել