Բորտուղեկցորդները կիսվել են պատմություններով այն մասին, թե ինչպես են էկոնոմ դասի որոշ ուղևորներ թռիչքի ժամանակ կարողանում հայտնվել բիզնես դասում: Այս մասին գրում է DailyMail-ը:

Հիմնականում խորամանկները տեղեր են զբաղեցնում բիզնես դասում և գլուխը ծածկում, որպեսզի իրենց չնկատեն: Իսկ կտրոնը ցույց տալու խնդրանքին պատասխանում են, որ այն կորցրել են:

Ուղևորները նաև հայտարարում են, որ բժիշկներն են խորհուրդ տվել VIP տեղեր զբաղեցնել:

Իսկ Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկն ասել է, որ միևնույն արժեքով ավելի հարմարավետ տեղերում նստած է թռչում՝ հավելվածի միջոցով իմանալով, թե բիզնես դասի որ տեղերն են ազատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել